▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է շոգ սեպտեմբեր. Գագիկ Սուրենյան

Armtimes.com-ը գրում է. Առաջիկա սեպտեմբերը շոգ է լինելու: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:

Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կպահպանվի արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը: Սեպտեմբերի առաջին օրերին Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38,+39 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց նաեւ սեպտեմբերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը` ըստ առանձին մարզերի:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...220C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում. ցերեկը՝  մինչեւ  37...390C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10...120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...60C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37...390C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 34 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին