▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյան Էդիկը կլիներ ՌՊԼ-ի լեգեոներների իմ հավաքականում․ Խորեն Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ կայացած խաղից հետո պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստին կընդգրկեր ՌՊԼ-ի լեգեոներների հավաքականում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայ ֆուտբոլիստը նշել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Չեմ կարող միանգամից անուններ տալ, պետք է մտածել։ Կարծում եմ՝ գլխավորին, որ կընդգրկեի, Սպերցյան Էդիկն է»,- Բայրամյանի խոսքն է մեջբերում Советский спорт-ը։

«Ցուլերի» կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին