«Սպիտակ արագիլ» ամենամյա փառատոնը իր շուրջն է հավաքել հայ և ռուս տաղանադաշատ երիտասարդներին: Այս տարի միջոցառմանը մասնակցել են ավելի քան 25 երիտասարդ: Երգի ու պարի փառատոնին իրենց կատարումներով հանդես են եկել նաև Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները: Միջոցառումը նպատակ ունի ավելի սերտացնել հայ-ռուսական բարեկամությունն ու զարգացնել միջմշակութային համագործակցությունը: Տարեցտարի մասնակիցների թվի աճ է գրանցվում` դա ապացույցն է այն բանի, որ միջոցառումը ծառայում է իր նպատակին: Հնչել են ինչպես ռուս այնպես էլ արտասահմանյան երաժիշտների հայտնի ստեղծագործությունները:
ՑԱՅԳ-ի տեսանյութը