▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի

Օրերս Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցի այցելած զբոսաշրջիկները ցավալի տեսարանի են ականատես դարձել: Եկեղեցին, որը հոգևոր և պատմամշակութային վայր լինելուց բացի առավելապես ուխտատեղի է, քանի որ հենց եկեղեցու պատի տակ է թաղված Գարեգին Նժդեհը, վերածված է եղել գոմի: Ականատեսներից Հրաչյա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն ինչ մենք տեսանք ուղղակի ողբալի էր։ Մոտ 15 կով հենց եկեղեցում էր։ Եկեղեցին գոմի էր նման։ Հայաստանում շատ տեղեր ենք տարբեր ցավալի տեսարանների ականատես եղել, բայց այս մեկը գերազանցեց ամենքին։ Ես չգիտեմ, թե ով է սրա պատասխանատուն, ով պիտի զբաղվի այս հարցով։ 20 րոպե կովերին դես-դեն քշելուց հետո մի կերպ հեռացրեցինք եկեղեցու տարածքից։ Բայց վստահ եմ, որ մեր հետևից կրկին վերադառնալու էին։ Ի դեպ եկեղեցու անմիջապես հարևանությամբ (30մ) տեղակայված տաղավարում 7-8 հոգի հանգիստ զբաղված էին իրենց խորովածով ու խաշլամայով»: 
Օգտատերը նաև հայտնում է, որ դրանից հետո Գլաձորի համայնքի բնակիչները կազմակերպել են եկեղեցու մաքրությունը, սակայն դա հարցի լուծում չէ, քանի որ նույն պատկերը կարող է լինել ցանկացած օր։

Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի
Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի
Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի
Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի
Սպիտակավոր եկեղեցին, որի պատերի տակ թաղված է Գարեգին Նժդեհը, վերածվել է գոմի
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին