Օրերս հայտնի ռաբիս երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղեւոնդյանը հենց Երեւանի սրտում, Սայաթ Նովա փողոցում, ժամանցային ակումբ է բացել՝ «Armani music hall»:
Ըստ տեղեկությունների, ակումբում ժամացային իրադարձությունները վարելու է դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն:
Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնել էին, որ երգիչը բերման չի ենթարկվել, այլ պարզաբանում ստանալու նպատակով նրան հրավիրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: