▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպորտի նախարարությունը հակադարձում է Ռուբեն Հայրապետյանին

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հակադարձում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ինքը հույս չունի, որ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը լավ կաշխատի:
Հարգելի գործընկերներ.
Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:
Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխընբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց և զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:
Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնել նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:
Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա և ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?36008&l=am/

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հակադարձում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ինքը հույս չունի, որ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը լավ կաշխատի:

Հարգելի գործընկերներ.

Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:

Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխընբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց և զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:
Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնել նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:

Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա և ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին