▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպռօտի նոր մեքենան ու առաջին «հանդիպումը» ճանապարհային ոստիկանի հետ

Ամերիկաբնակ երգիչ Նորոն Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը` գրելով հետեւյալ մեկնաբանությունը.Ո՞վ էր կասկածում Շպռօտ-ի հնարավորությունների վրա: Ասենք շնորհավոր:

Բրավո.am-ն, այս նորությանն անդրադառնալով,  զրուցել է երգչուհուհետ, ով հաստատել է նոր մեքենա գնելու լուրը.

-Մինչ այս ես վարում էի հին, փտած մեքենա, ինչի համար, անկեղծ ասած, ամաչում էի: Նորն ավելի որակով է ու բարձր արժեք ունի:

Շպռօտն այժմ երգում է Bouvardia ռեստորանում: Նա նշել է, որ նոր աշխատանքը եկամտաբեր է իր համար.

-Իմ ֆինանսական վիճակը բարելավվել է: Ինչպե՞ս կարող էի գնել նման ավտոմեքենա, եթե ֆինանսական բավարար միջոցներ չունենայի:

Երգչուհին նաեւ ասել է, որ դեռեւս վարորդական մեծ փորձ չունի եւ հնարավորինս զգույշ է վարում, սակայն նրա ֆեյսբուքյան գրառումը հուշում է, որ ոստիկանների հետ ոչ ցանկալի հանդիպում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել.

-Երեխեք, նոր ինձ առաջին անգամ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց, պարզվեց` հայ տղա է: Աչքերս ստուգեց, որ տեսնի խմած եմ, թե` ոչ: Ծիծաղս գալիս էր, շաշացել էի: Ասաց` հեռուստատեսությամբ տեսել է ինձ, բայց անունս ուրիշ էր: Ի՜նչ պուպուշ են ոստիկանները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին