▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանց նպատակը Արցախը Հայաստանից կտրելն է»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.

«53 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը: Բոլորը պահանջում են այն վերաբացել, սակայն քչերն են գիտակցում, որ միջանցքն այլևս չի գործելու այնպես, ինչպես գործել է, նույնիսկ՝ 54 օր առաջ:
Արդեն իսկ սկսել է ուրվագծվել այն ձևաչափը, որով, միջանցքի բացվելու դեպքում, իրականացվելու է միջանցքային անցուդարձը:
Գրեթե ամեն օր խաղաղապահները հայտարարում են, որ հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ: Ընդ որում, շատ անգամ չեն նշում, թե հատկապես ո՞ր ճանապարհով և ի՞նչ ծագումնաբանության բեռ է տեղափոխվել: Կարծում եմ, որ նմանօրինակ «բեռնափոխադրումները» որոշ ժամանակ ևս կշարունակվեն: Այնուհետև ռուսական կողմը՝ դեպի Արցախ փոխադրումների լիարժեք մենաշնորհ կստանա: Եվ ո՞վ ասաց, որ դեպի Արցախ ռուսական կողմի փոխադրումները պետք է անպայման Լաչինի միջանցքով իրականացվեն: Կարող են, չէ՞, ենթադրենք՝ Աղդամից, Հադրութից կամ Թալիշից բեռներ բերել: Կարծում եմ, որ այդպես էլ կվարվեն: Իսկ Լաչինի միջանցքը հիմնականում փակ կպահեն, քանզի սրանց նպատակը Արցախը Հայաստանից կտրելն է: Այսինքն, Արցախն առանց մթերքի չեն թողնի, սակայն Հայաստանի հետ կապը կցանկանան կտրել:
Ցավոք, մենք վաղուց բաց ենք թողել Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու նպաստավոր պահը: Կարծում եմ, որ արդի իրավիճակում եկել է Արցախի միջազգայնացնելու ժամանակը: Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և, հետևաբար՝ դեպի Արցախ «կյանքի միջանցք» ունենալու լեգիտիմ հիմք ստեղծի: Այլ քաղաքական օրակարգի առկայությունն այս իրավիճակում անիմաստ է և, միգուցե՝ վնասաբեր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին