▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք այն «գներն» են, որոնք Հայաստանը վճարել է «էժան» գազի դիմաց». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հայռուսգազարդում» Հայաստանի Հանրապետության բաժնեմաս, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկ, Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատված...

Մնացածն էլ դուք շարունակեք։

Սրանք այն «գներն» են, որոնք տարբեր ժամանակներ Հայաստանը վճարել է «էժան» գազի դիմաց։

Սա զուտ հիշողության թարմացում, սիրելի դեմագոգներ, էն ժամանակներից, երբ բոլորով ապացուցում էինք, որ ռուսները գազը սահմանի վրա թանկացրել են, սակայն մերոնք հերքում էին, մինչև էն պահը, երբ պարզվեց, որ 300 մլն դոլարի պարտք ենք կուտակել «Գազպրոմին» ու «բնամթերքով» փակվեցինք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին