▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի բացառիկ վիրահատություններ՝ Երևանում․ «Ցանկանում եմ, որ Հայաստանում ևս կիրառվի այս տեխնոլոգիան»

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվել է սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա (TAVI) ծանր աորտալ ստենտով հիվանդներին:

Համալսարանական թիմի հետ միասին, երկու միջամտություն է կատարել ԱՄՆ-ից Լոս Անջելեսի Glendale Adventist հիվանդանոցի ինվազիվ սրտաբանության սրտի փականային ախտահարումների ծրագրի ղեկավար,  բժիշկ Սարգիս Կիրամիջյանը, որը մեծ փորձ ունի աորտալ փականի տրանսկատետորային իմպլանտացիա (TAVI) միջամտությունների իրականացման ոլորտում:

«Վերահատության ընթացքում սրտի մեջ խողովակով փական է տեղադրվում: Այն կառուցված է մետաղից և կենդանու սրտի կաշվից: Վիրահատություն կատարվում է փակ: Այս հիվանդությունը կոչվում է աորտիկ փականի խցանում, հանդիպում է 70 տարեկանից բարձր անձանց 20 տոկոսի մոտ, այն դեղերով չի բուժվում: Կլինիկան ծանր է. ցավ կրծքավանդակում, հիվանդը դժվարանում է քայլել, շնչել, ունենում է գլխապտույտ, թուլություն: Նոր տեխնոլոգիան, որը կիրառվում է շուրջ 10 տարի, օգնում է լավացնել կյանքի որակը, պացիենտը հիվանդանոցում քիչ է մնում, շուտ է դուրս գրվում»,-նշում է Սարգիս Կիրամիջյանը՝ընդգծելով, որ ցանկանում է՝ Հայաստանում ևս կիրառվի այս տեխնոլոգիան, ջանքեր չեն խնայվում այն հետագայում համալսարանական կլինիկաներում կիրառելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին