ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության ծրագրի վերաբերյա խմբակցության անունից ելույթ ունենալու ժամանակ հորդորեց ԱԺ նորաթուխ պատգամավորներին հեգnանքով չխոսել կառավարության, նրա ղեկավարի մասին: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը «դալանների տակ ծեծելու մասին», սակայն դալան բառի փոխարեն «բադեզդ» ասաց:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, սակայն ձայնը լսելի չէր: «Դու նորաթուխ չես է, դու բավականին փորձառու ես»: «Եկեք գնանք պադեզդներում խոսանք, ընենց կխոսեմ պադեզդներում՝ աչքներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք»,- տեղից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէր. «Նիկոլ, քու մասին չի, խի ես վրեդ վերունում»: Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Ասեցի մեր մասին տենց չխոսեք»:
«Դե լավ, քո մասին էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Շշով կտամ վաբշե…: Բա պադեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լավ, կարգի հրավիրեք այս երիտասարդին»: «Ելք» խմբակցության ղեկավարը նույն տոնով հակադարձեց. «Երիտասարդը դու ես»:
Տեսանյութը` News.am-ի