▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստացա իմ թեստի դրական պատասխանը. պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ,
քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին...


Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր:

Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին:

Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին