Ամերիաբանկն առաջարկում է մինչև 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ՝ առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը՝ մի քանի րոպեի ընթացքում:
Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում գումարը կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու, այն կփոխանցվի միանգամից հաճախորդի քարտին:
Տեղեկացնենք նաև, որ օնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկը, այլ նաև օվերդրաֆտը, որը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասները այստեղ՝ http://bit.ly/32WnqfH
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;


