Ստամբուլի ափամերձ ջրային տարածքները կրկին վերածվել են արյան ծովի Քուրբան բայրամի տոնակատարության ժամանակ:
Մատաղի համար նախատեսված մեծաքանակ կենդանիներին մորթելուց հետո նրանց արյունը լցվել է Բոսֆորի նեղուցը, որտեղ գոյացել են խոշոր արյան հետքեր։ Գրում է «թուրքագիտական պորտալ»-ը:
Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այս հարցի վրա՝ նշելով, որ այս տարի ևս Ստամբուլի որոշ հատվածներ վերածվել են արյան ծովերի։ Հատկապես վատ է եղել վիճակը Ուսքուդար շրջանի ափամերձ հատվածում, որտեղ կենդանիների արյան հսկա քանակի պատճառքով արյան հետքերը երկար ժամանակ մնացել են։
Նշենք, որ մուսուլմանական աշխարհը Քուրբան բայրամը (Զոհաբերության տոն) տոնակատարության ժամանակ զոհաբերում է մեծ թվով մանր և խոշոր եղջերավոր անասուններ։