▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում հարձակվել են Հրանտ Դինքի եղբոր գրախանութի վրա

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում փայտե մահակներով զինված մարդիկ  հարձակվել են «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա:

Թուրքական siyasihaber3.org կայքը գրում է, որ  հոսպիտալացվել է գրախանութի աշխատակիցը և նշում է, որ վեճը ծագել է գրախանութի դիմաց մեքենա կայանելու շուրջ տարաձայնությունից: 

Դինքի ընտանիքն այս ամենից զատ հարձակումը որակում է որպես ազգային հողի վրա ատելության դրսևորում՝ շեշտելով, որ Բաքըրքյոյում բոլորը շատ լավ տեղյակ են, որ գրախանութը պատկանում է հայ ընտանիքի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին