▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը

Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը:

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ նախարարը բուժվում էր Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում: Երեկ նրա վիճակը կտրուկ վատացել է:

Նաթիգ Ալիեւն անցյալ շաբաթ հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Բուժումը շարունակելու համար նրան օդանավով Թուրքիա են հասցրել:

Artsakhpress.am

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին