▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Stand with Armenia. Հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

Հագուստների ցուցադրությունը սկսելուց առաջ մեծ էկրանին է հայտնվել հետեւյալ գորւթյունը. «Մինչեւ ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները բարձրացնում են իրենց ձայնը եւ խնդրում կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան»:

Հաղորդագրության ավարտին հայ դիզայներները`Stand with Armenia գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի միջից եւ բարձրացել պոդյում:

Քայլը հանդիսատեսի շրջանում ծափահարություններով է ընդունվել:

Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ը իր ինստագրամյան էջում տարածել է տեսանյութն ու լուսանկարները՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանը հարձակում է սկսել եւ ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, որի հետեւանքով զոհվել են հարյուրավոր զինվորներ, խաղաղ բակիչներ, գնդակոծվել են տներ եւ ենթակառուցվածքներ, սպանվել եւ անդամահատվել է 3 երեխաների մայր:

Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը եւ Նելլի Սերոբյանը, ինչպես նաեւ LOOM Weaving, Kivera, SONCESS եւ Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:

Երաժշտությունը տեսանյութում փոխված է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին