▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության 1-03 հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել. «ՀԺ»


«Երեկ ահազանգ ստացանք, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել:

 

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Նա նշել է, որ, օրինակ, երկուշաբթի օրը 870 կանչ են ստացել այն դեպքում, երբ սովորական օրերին այդ թիվը լինում է 500-600-ի սահմաններում: Կանչերի թվի աճը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների տարածվածությամբ: Տիկին Ստեփանյանը նաև նկատել է, որ ծառայության հեռախոսները հաճախ զբաղեցվում են նաև այն զանգերով, որոնք իրականում իրենց չպետք է ուղղեին ու փոխարենը կարելի էր դիմել ընտանեկան բծշկի օգնությանը: Բոլոր դեպքերում տարօրինակ է, որ կարևի է տասը, քսան րոպե, կես ժամ անընդհատ շտապօգնություն զանգել ու այդպես էլ չմիանալ կենսաապահովման նշանակության այդ կայանին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին