▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու հետևյալ գրառումն է կատարել․ 

Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված է շտապօգնության բժշկական ծառայությանը` 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին