▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված եմ հիասթափեցնել Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին. Իվետա Տոնոյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած ՙՙզադնի է դնում՚՚:

Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին