▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված եք լինելու ոչ միայն հանրաքվեն հետաձգել, այլև`15-20 օրից դպրոցներն ու հիմնարկները փակել. Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը գրում է․

«Հարգելի իշխանություններ, հատկապես Առողջապահության նախարարություն, եթե ուզում եք ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել, էլ չեմ խոսում երկրի տնտեսական եւ հանրային կյանքի բնականոն ընթացքը հնարավորինս երկարաձգել - պետք է ոչ թե հիմիկվանից չտեսնելու տաք Թագավարակի' Հայաստան ներթափանցելու ռիսկերը, այլ կտրուկ խստացնեք Հայաստան մուտք գործածների առողջության վերահսկողությունը, նրանց օդանավակայանից հատուկ մեկուսացման վայրեր տեղափոխելով - երկշաբաթյա կարանտին անցնելու համար։ Հատկապես համաճարակի տարածման երկրներից - Իտալիայից, Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եկողների մասին է խոսքը։ Դեռ կանխարգելման փուլում ենք։ Իրանի սխալը չանեք, որը ընտրությունների պատճառով երկար ժամանակ չտեսնելու էր տվել վարակի տարածման ռիսկերը։ Նույնը հիմա Ռուսաստանն է անում, ինչը ծանր հետեւանքների է բերելու այդ երկրի համար։ Իսկ եթե չսթափվեք - պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու ոչ միայն հանրաքվեն հետաձգել, այլեւ ընդանենը 15-20 օրից դպրոցներն ու հիմնարկները փակել, տնտեսությունը կիսով չափ կանգնեցնել, ինչպես որ Չինաստանն արեց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին