Էն խումբը, որ հիմա բողոքում է, բողոքում է շատ կոնկրետ պատճառներից ելնելով, որը կարող եք իրենց հարցնել։ Նրանք ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն, որովհետև, եթե նրանք պնդում են, որ, օրինակ, նախնական զինվորական պատրաստության առարկան դուրս է գալիս, ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նույնպես ստում են։ Այս մասին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր իր հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների բողոքին։
«Նրանք ստում են, երբ ասում են բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած։ Էն մարդիկ, ովքեր ներգրավված են փողոցային պայքարի մեջ, նրանց շահերին այս չափորոշիչներով մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր և բնականաբար նրանք պետք է այս աղմուկը բարձրացնեին»,- ասել է Հարությունյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ակցիայի մասնակիցների հետ չի շփվում, Հարությունյանը պատասխանել է․ «Ես ակցիայի մասնակիցների հետ շփվում եմ, երբ հստակ օրակարգ է լինում»։
Անդրադառնալով դպրոցներում աշակերտների դիմակ կրելու, գրատախտակին չմոտենալու, դասամիջոցներին դուրս չգալու առնչությամբ ծնողների դժգոհություներին՝ Արայիկ Հարությունյանը պատասխանել է․ «Ես լսել եմ ծնողների մտահոգությունները, և մենք քննարկում ենք այդ մտահոգությունները և, ըստ էության, այն առաջարկությունները, որոնք արվել են, դրանց մեջ նորություն չկա։ Դիմակները կրելու կարգը և հեռավորության պահպանումը փակ տարածքներում սահմանված է եղել դեռևս մայիս ամսից, և դիմակների կրման ռեժիմի թուլացումը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում համավարակի տարածման լարվածության թուլացման հետ»։
Դիտեք նաև՝


