Այս պատմությունն ինձ պատմել է ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացրած մի պատգամավոր:
Ուրեմն մեր մի պատգամավոր ԵԽԽՎ ամբիոնից շան լափ է լցնում մեր իշխանությունների վրա: Որ ավարտում է ելույթը, ֆրանսիացի մի պատգամավոր նրան մի կողմ է տանում ու ասում.
- Եկել ես այստեղ քո իշխանություններից բողոքում ես որ ի՞նչ: Չլինի՞ մտածում ես, թե ֆրանսիացի զինվորը գալու է քո երկիր ու կռվի քո համար քո իշխանությունների դեմ:
-Այս հողը,- ասում է,- որին դու հիմա կանգնած ես, ազատություն է ստացել մեր ազգի լավագույն տղաների արյամբ , ովքեր մեր իրավունքների համար կռվել ու զոհվել են հարյուր տարի շարունակ:
Ուրեմն այստեղ խոսալու փոխարեն գնա քո երկիր ու կռիվդ տուր այնտեղ:
Արծրուն Պեպանյան
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգյսանի ելույթից հետո նրան հարց է ուղղել, թե «ճի՞շտ է որ խաղատանը 70 միլիոն եվրո եք տանուլ տվել», ինչին Սերժ Սարգսյանը պատասպանել է. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»:
Տեսանյութը` Civilnet-ի: