«Դերասանի առողջական վիճակում որեւէ տեղաշարժ չկա: Վարդանը դեռ շարունակոմ է գտնվել հոգեմետ դեղերի ազդեցության տակ է: Նա գտնվում է բավականին ծանր վիճակում եւ ի վիճակի չէ երկարատեւ քննչական գործողությունների մասնակցել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ,- «Վաղը լրանում է նաեւ ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված մեր բողոքի եռօրյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ վաղը արդեն պատասխան կլինի` կփոխվի ձերբակալման որոշումը, թե ոչ: Եթե որոշում կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ապա նրան վաղը «Սթրես» կենտրոնից պետք է տեղափոխեն մեկուսարան, իսկ նման առողջական վիճակի պայմաններում` պետք է տեղափոխեն մեկուսարանի հիվանդանոց»,- հավելեց փաստաբանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում