▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սվետլանա Գրիգորյանը հայ թատրոնի համն ու հոտն էր

Հայ թատերարվեստի ամենապայծառ դեմքերից՝ Սվետլանա Գրիգորյանը հեռացավ, թողնելով իր հանդեպ ունեցած հայ ժողովրդի չխամրող սերը: Բազմաթիվ սերունդներ հիացել ու դեռ հիանալու են նրա կերտած դերերով ու ներկայացումները: Նրա կողմից մարմնավորող բոլոր կերպարներում համակրանք կա, սեր կա, անբացատրելի ձգողական ուժ, որը ստիպում է հանդիսատեսին միևնույն ներկայացումը նայել բազմաթիվ անգամ, բայց նույն սպասումով ու խանդավառությամբ: Սվետլանա Գրիգորյանը հայ թատրոնի համն ու հոտն էր: Հայ թատերարվեստն աղքատացավ՝ վարպետի ֆիզիկական բացակայությունից: Ցավում ու ցավակցում եմ հայ հանրությանը՝ մեծանուն դերասանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին