ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե ինչու ԱԳՆ-ը միայն երեկ հայտարարեց, որ Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են վարչապետի և այլոց դիվանագիտական անձնագրերը, ասաց.
«Երեկ ճիշտ համարեց, երեկ հայտարարեց, իսկ ինչի՞ պիտի հայտարարեին: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել: Ըստ Սիմոնյանի դա պետք է հայտարարվեր քրեական գործի շրջանակներում: «Ի սկզբանե պետք չէր որևէ բան հայտարարել, որովհետև շատ անձնական և ոչ կարևոր բան ա, ըստ իս, այդ ժամանակահատվածի համար... Ուղղակի ասվել է, թե ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացվել են նման բաներ»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Կարդացեք նաև՝ Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Մանուկյանի՝ ապստամբություն անելու հայտարարության մասին