▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալ մակնշած և ժամկետանց ձվերի վաճառքը շարունակվում է

Երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարական կազմակերպությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ իրացման կետերից մեկում նկատել է ժամկետանց ձու` 17.02 արտադրության: Կազմակերպության անդամների կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո տնտեսվարողն, իհարկե, բարյացակամորեն վաճառքից դուրս է բերել ձվերը, սակայն խնդրել է նաև համոզվել, որ հետևում է պիտանելիության ժամկետներին և որ ժամկետանց ձվի պատճառն այն է, որ առաքիչը ներկայացրել է սերտիֆիկատ` 60 օր պիտանելիության ժամկետով:

Նշված փաստի արձանագրումից հետո հասկանալի դարձավ, որ խախտման պատճառը ներմուծող ընկերությունն է, և անգամ շաբաթներ առաջ բարձրացված աղմուկից հետո շարունակվում է խախտվել օրենքի պահանջը: Կապ հաստատելով մարզերում բնակվող մեր գործընկերների հետ` տեղեկացել ենք նաև, որ մարզերում ևս շարունակվում է սխալ մակնշած և ժամկետանց ձվերի վաճառքը և շատ ավելի մասսայական բնույթի:

Հատկապես մեծ են ծավալները Արտաշատում, Վեդիում, Վանաձորում և Գյումրիում: Իրացման կետերում նկատվել են անգամ հունվար ամսվա արտադրության ձվեր (01.26):
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը` շտապ կարգավորելու նշված խնդիրը, իսկ քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգոնություն, ձեռք չբերել ժամկետանց ձու և ձեռք բերել բացառապես մինչև 25 օրվա արտադրության ձվեր:

Բաբկեն Պիպոյան

Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լինելով  Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը խոսել է սննդի անվտանգությունն է ու մեր շուկայում թուրքական ու երբեմն նույնիսկ ադրբեջանական մթերքի առկայության, ինչպես նաև բազմաթիվ այլկ հարցերի մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին