▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքը նորից պատերազմի շեմին է. «Հրապարակ»

«Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»: Գրում է «Հրապարակ» թերթը և հավելում.

 Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով։ Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը։ 
Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաև Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի և անհատների հետ։

Նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչև հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին