▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի եւ Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել.

«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- hraparak.am– հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տեւել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ասաց Կապանի քաղաքապետը: Նա այլ ինֆորմացիայի դեռեւս չէր տիրապետում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին