▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

Յոթերորդ դարի ճարտարապետական չքնաղ նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքներն սկսվել են 2020թ-ի հունիս ամսից։

Ինչպես նշեց «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանը՝ Կամսարականների
իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրների» անմիջական նախաձեռնությամբ։ Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։


Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր
բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին պատմող VNews-ի պատրաստած ֆիլմը՝ որտեղ ներկայացվում է տաճարի
պատմությունն ու պատամշակութային կարևոր նշանակությունը՝ առաջարկում ենք դիտել ստորև․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին