▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք տղան. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ-ում պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ վերանորոգում է իրականացվել. վերանորոգվել ու կահավորվել են «բուխարու դահլիճը» եւ «սպիտակ դահլիճը»: Սրանք hիմնականում օտարերկրյա հյուրերի հետ ԱԺ նախագահի հանդիպման սենյակներն են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ վերանորոգումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 16.5 մլն դրամ կամ 40 հազար ԱՄՆ դոլար: Խոստովանենք՝ վերանորոգումների համար բավական մեծ գումարներ են ծախսվել, ավելի ճիշտ՝ շռայլվել ու մսխվել. օրինակ՝ 1.8x2.7 չափսերի փայտյա դուռը գնվել է 1 մլն 956 հազար դրամով, իսկ 0.9x2.7 չափսերի դուռը` 978 հազար 360 դրամով: Ընդ որում, այս թանկարժեք դռները, գոնե ըստ փաստաթղթերի, ամենեւին էլ զրահապատ չեն, այլ փայտյա: Նշենք, որ այս փաստաթղթերն  ԱԺ-ի անունից ստորագրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը` հայտնի Դերոյի որդին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին