«Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Երևան» հիմնադրամի գործով ստուգումներին:

Ըստ Վանեցյանի՝ հիմնադրամի գործով ստուգումներն ավարտական փուլին են մոտենում:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ, երբ Մարգարյանին ցանկանան հրավիրել հարցաքննության, նա այլևս երկրում չլինի, Վանեցյանը բացառեց:


