Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն։

Այդ մասին տեղեկանում ենք «Տաշիր» խմբի պաշտոնական կայքից։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն պատկանում էր «Ռուսհիդրո» ընկերությանը։
Նշենք, որ այս ընկերությանն էր պատկանում Սևան-Հրազդան հէկերի կասկադը։
«Տաշիրը» ամբողջությամբ մարել է ընկերության կուտակած պարտքը, այդ թվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու Ասիական բանկին կուտակած պարտքերը։ Կասկադի արժեքը գնահատվել է 2,7 միլիոն դոլար։
Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր կապիտալը» նաև «Ձորագետ հիդրոյի» սեփականատերն է։ Նրանց է պատկանում նաև «Հրազդանջէկը», նախատեսվում է նաև «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը։
«Տաշիրը» նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատերն է։


