▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Սարգսյան. «Բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի»

Դիտեք նաև՝

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Էվայի դերակատարն իր դերի պատճառով արժանացել է այնպիսի խոսքերի, որոնցից հրապարակման ենթակա են, օրինակ` գռեհիկը, անդաստիարակն ու անբարոյականը: «Ինչ ասես, որ չեմ լսել ուղղված Էվայի եւ միեւնույն ժամանակ էլ իմ հասցեին` էլ գռեհիկ, էլ անբարոյական, էլ անդաստիարակ: Չեմ հասկանում` ինչ կապ ունի իմ ստացած դաստիարակությունն ու բարոյականությունս իմ մարմնավորած կերպարի հետ»,-պատմել է դերասանուհին բրավո.am-ին` հավելելով, որ երբեք չի  նկարահանվի բաց տեսարաններում,  անգամ եթե վարձատրությունը շատ բարձր լինի:  Դերասանուհին իրեն սիրուն չի համարում. «Հմայիչ եմ, խնամված, գուցե սեքսուալ, բայց հաստատ ոչ գեղեցիկ»:
«Կանանցից ինձ հիացնում է Նազենի Հովհաննիսյանը: Անվերջ կարող եմ հիանալ այդ կնոջ արտաքինով ու ներքինով»,-անկեղծացել է Տաթև Սարգսյանը: Նա նաև նշել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել տղաների, քան աղջիկների  հետ:

«Չափազանց մտերիմ եմ իմ գործընկեր, սերիալային դերասան Դավիթ Մարդյանի հետ: Բայց  մեր հանդիպումները ոչ թե սիրային  բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են»,-վստահեցրել է նա:

Դերասանուհին վստահ է, որ իրեն առաջիկայում  դեռ  անկեղծ ու մաքուր սեր է սպասվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին