Երկուսուկես տարի առաջ ամուսնացած Գագո-Լիդիա զույգը որոշել է համալրել ընտանիքը և արդեն սպասում է իր առաջնեկին: Այս զույգը հանրությանը հայտնի է «Տատու արտ» ծրագրից: esyes.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը նշել է, որ փոքրիկը լույս աշխարհ կգա օգոստոսին:
Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը. բժիշկների համոզմամբ` նրանց առաջնեկը տղա է լինելու: «Մեզ համար տարբերություն չկա երեխայի սեռը: Միայն ցանկացել ենք, որ առաջնեկից հետո` երկրորդը հակառակ սեռի լինի: Կարծում եմ, որ աղջիկ երեխան ավելի շատ է իրեն սիրել տալիս»,- համոզված է Գուգոն:
Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը. «Քանի որ իմ եղբայրը իր տղային պապայիս անունն է տվել և մենք էլ շատ ենք սիրում ու հարգում մեր մեծերին, որոշել ենք փոքրիկին անվանել Լիդիայի հայրիկի անունով` Էդուարդ»: