▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Тату» խմբի աղջիկները շարունակո՞ւմ են պատերազմել միմյանց դեմ

Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ սկանդալային «Тату» խմբի մեներգչուհիներից մեկը` Լենա Կատինան պնդում էր, որ Յուլյա Վոլկովան պահանջում  է իր հնազանդությունը, հակառակ դեպքում` նա կխանգարի իր ստեղծագործական առաջմղմանը: Լենան նաև հայտարարել էր, որ դադարեցնում է իրենց համագործակցությունը:

Եվ ահա հայտնվել է նաև Յուլյա Վոլկովայի պատասխանը Լենա Կատինայի մեղադրանքներին:  Ըստ  Յուլյայի` իրենց մոտ ամեն ինչ շատ լավ է, և նա  նույնիսկ  չի հասկանում, թե Լենան այդ տեսանյութում ինչ նկատի ուներ: Յուլյայի խոսքերով` նրանք դեռ պլանավորում են համատեղ ելույթներ, սակայն նախկին համագործակությունը չի կարող լինել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին