▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան֊Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղևորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նրա խոսքով, վիրավորներին Նոյեմբերյանի ԲԿ֊ում ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

***

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է. «Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:
ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին