▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե բա՝ 1-6-րդ դասարանների մշակվող ծրագրում Ոսկեդարը կա․ դա համարում եք՝ կա՞

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա 1-6-րդ դասարանների մշակվող ծրագրում Ոսկե դարը կա։ Դա համարում եք կա՞...
     Չէ, հարգելի պատասխանատուներ, դպրոցական ծրագրերում կար ու ձև մի արեք։ Մասնագետների կարծիքը լսեք։ Համագործակցեք վերջապես։


     Թե բա դժվար է ընտրելը։ Բա ի՞նչ էիք կարծում։ 5-րդ դարից մինչև հիմա ստեղծվածը մի կարճ ժամանակում խմբագրելո՞ւ էիք...
     Նման հարցերն աներկբա պիտի քննարկել մասնագետների հետ։
     Լուրջ քննարկումներ են պետք։
     Պնդում եմ նորից. հանված հեղինակները պետք է ծրագիր մտցվեն և ուսումնասիրվեն հավուր պատշաճի։ Պլյուսի նման չէ։ Էլ չեմ ասում, որ կին գրողներն էլ են մոռացվել։
     Մենք պետք է ազգային դպրոց ունենանք...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին