▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ցերեկը և թե գիշերը թշնամին նույն տեսքն ունի

Սահմանում կանգնած զինվորի գիշերը ցերեկից ոչնչով չի տարբերվում: Թե ցերեկը և թե գիշերը թշնամին նույն տեսքն ունի: Ամեն մի վարկյանը իր մեջ ունի և վտանգ և խաղաղության զգացում՝ դրանք լռացնում են մեկը մյուսին: Ոչ մի զգացողություն չի կարելի համեմատել այն ապրումների հետ, որ ունի սահմանաին կանգնած զինվորը: Ոչ մի բառ ունակ չէ նրան սփոփելու, միայն գաղափարը, որ նա այնտեղ կանգնած է հանուն իր հայրենիքի, հանուն իր ընտանիքի և հանուն գալիք սերնդի ապահովության: Թե երկու տարվա մեջ, որ զինվորը քանի օր է սահմանում անցկացրել դա էական չէ: Էն մի վայրկյանն էլ կարող է հավերժություն դառնալ ... Եվ նույն հակառակը՝ օրերը կարող են մի ակնթարթի նման անց կենան ... Փառք ու պատիվ սահմանին կանգնած տղաներին՝ Ձեր շնորհիվ է, որ մենք հանգիստ քուն ենք մտնում:

Հրանտ Ավետիսյան

Ֆեսյբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին