▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու է «Եվրատեսիլ 2013»-ին Գոռ Սուջյանի մասնակցությունը սխալ

Եվ այսպես ինչպես նախնական տվյալներով հայտնի դարձավ Հայաստանը ԵՎրատեսիլ 2013-ին ներկայացնելու է ԴՈՐԻԱՆՍ խմբի մենակատար Գոռ Սուջյանը: ՈՒզում եմ այս գրառմանս մեջ բացատրել, թե ինչու է նման ընտրությունը սխալ: Եկեք վերլուծենք Գոռ Սուջյանի պլյուսները և մինուսները ու տեսնենք` որն է գերակշռում: Սկսենք պլյուսներից-ՈՒժեղ վոկալ, յուրահատուկ ինքնատիպ տոնայնություն ահա եվ վերջ: Ցավոք սրտի այսքանով պլյուսները ավարտվում են: Հիմա անցնենք մինուսների. նախ ասեմ,  որ Եվրոտեսիլում բոլորը թքած ունեն, թե ինչպիսի հզոր ձայն ունես դու, կարևորը կարողանաս անել այն, ինչը կհիշվի և կվարակի մարդկանց տրամադրությամբ, թեկուզ դա անես ագռավի կռկռոցով: Եթե խոսքը աղջիկների մասին է` ԵՎրոպան սիրում է սեքսուալ,  բայց դրա հետ մեկտեղ հետաքրքիր ռիթմիկ վարակիչ երգով աղջիկների, Իսկ եթե տղաների մասին ենք խոսում՝ Գոռն ընդհանրապես եվրոբոյ չի: Եվրոպան սիրում է խնամված արտաքինով, սթայլիշ մետրոսեքսուալների, իսկ Գոռն անգամ ունքերը չի խնամում նման իմիջով` ի՞նչ ԵՎրոպա: Նմանա ռազմական բազայից ուղիղ մուլեն ռուժ գնալուն: ՈՒ ինչքան էլ լիրիկական դյութիչ երգեր երգես միևնույննա մարդը աֆրիկայումելա մարդ ու Ուրախությունա ուզում, ռիթմ և դռայվ, վախենամ, որ ռոքային բալլադը չկարողանա ասվածի գոնե կեսը տալ Եվրոպային և, բացի այդ, ռոքը այդ մրցույթում 1 տոկոսանոց շանս ունի հաղթելու, 90 տոկոսում հաղթում է փոփը: Իսկ ՀՀ-ն, եթե ցանկանում էր հաղթել, պետք է որևէ պայթյունային իգական սեռի երգչուհի ուղարկեր առանց բարդույթների, որը կկարողանար եվրոբեմում պայքարել համ իգական սեռի լաչառուհիների հետ համ էլ ինչը էլ ավելի դժվար կլինի շողշողացող գեյ երգիչների հետ: Թերևս վերլուծելով մեր ունեցած-չունեցածը` գտնում եմ, որ միակ պռո-եվրոպական մենթալիտետով հարմար թեկնածուն Իվետա Մուկուչյանն էր, բայց բնականաբար հայերը երբեք չեն կարողացել ճիշտ հաշվարկներ կատարել ու ներքին շուկան տարբերել եվրոպայից: Չէ որ մենք քայլը անում ենք, հետո նոր մտածում հարևանի հարսն ու փեսեն ինչ սիրուն են: Ակնհայտա, որ Ձեր ուղարկած բազեն իրանց ծտերի հետ չի կարողանա մրցել:

 

Էդգար Սարգսյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին