▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես է հայ հոգևորականը վաճառվում և ուրանում իր ազգը

Իհարկե անժխելի է քրիստոնեության դերն ու նշանակությունը մեր ազգի պատմամշակույթային ճանապարհին: Ինչպես գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, էնպես էլ նաև ինստիտուտը՝ եկեղեցին ահռելի խթան են հանդիսացել հայ ժողովրդի արժեհամակարգի ձևավորման խնդրում: Քրիստոնեական բարքերն ու սիմվոլներն են մշտապես ուղղորդել ու հղկել մեր ազգային մշակույթի ճամփեն (մանրանկարչություն, գրականություն ևայլն): Բայց գաղտնիք չէ որ, աստվածաշնչյան որոշ խորհրդանիշներ ևս, իրենց ազդեցություն են թողել մեզ վրա, հատկապես որոշ եկեղեցական այրերի ու հայրերի…Խոսքը 30 արծաթի մասին է: Այն 30  արծաթի որոնցով կաշառվում էին ու կաշառվում են հաճախ առաքելական հոգևորականները ազգի համար վճռորոշ պահերին:  Ու դա բնական է, քանզի մարդը մնում է մարդ… Ծախվող, քծնող, լիզող և թույլ…Ոչ զգեստը, ոչ գավազանը, ոչ էլ ոսկե խաչն անգամ բավական զորեղ չեն, կանխելու բանականության որոշ դրսեվորումներ: Սակայն չխոսել այդ ամենի մասին՞, փոխարենը խունկ ծխեցնել դավաճանության բուրվառնեից՞ ու ծածկել նրանց անբարո գործերը ծխի մեջ՞…կարծեմ աստվածահաճո չէ՜: Ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է…Ինչպես ժամանակին հանգանակության հանեցին Կոմիտասի դաշնամուրը, էդպես էլ հիմա հանգանակության են հանում 1.500.000 հայի արյունը:
Հիմա կարևորը՝…մինչդեռ Վատիկանում այսօր կարդինալները աժեոտաժի մեջ են ու հավաքվել են ”սխոտկի”, որ պարզ են թե ում են ”ախպեր ճանաչելու”, մեր առաքելական եկեղեցում աժեոտաժ է Պոլսո Պատրիարքի թափուր աթոռի համար, որտեղ իր թեկնածությունն է նաև առաջադրել ներկայումս Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեգչյանը: Բանը նրանում է որ Պոլսի պատրիարքի ընտրությունը ունի որոշ առանձնահատկություններ և տարբերվում է այլ երկրներում պատրիարք նշանակելու գործընթացից մի կարևորագույն հարցով՝ Պոլսի պարագայում ”դաբռոն” տալիս է ոչ թե Էջմիածինը, այլ Անկարան, որն էլ հավանություն է տալիս նրան, ով համապատասխան է որոշ կրիտերիաներին: Դրանք են՝ 1. Պատրիարքը պետք է ծնված լինի Թուրքիայում: 2. Պետք է լինի Թուրքիայի քաղաքացի և ամենակարևորը 3. Պետք է ողջ կյանքում հավատարիմ եղած լինի թուրքիո պետության հանդեպ ու աչքի ընկած չլինի հակաթուրքական գործունեությամբ:
Յուրաքանչյուր տրամաբանող մարդ հասկանում է, որ Անկարան այս կերպ ընդունոմ է աշխատանքի ոչ թե, իր երկրում ազգային փոքրամասնության համար հոգևոր հովիվ, այլ դասական գործակալ չեկիստ:
Վերադառնալով Բեգչյանին՝ վերջինս երկար-բարակ մտածելուց հետո, կամ էլ կարճ ու հաստ, դա թողնում եմ արդեն ձեզ, ցանկանալով շահել Անկարայի վստահությունը, ըստ էության հիշում է իր ”հոգևոր հայրերին”, որոնք մատնել էին ժամանակին Կոմիտասին և նետվում կատաղի հետույքալիզության ու քծնանքի արշավի: Նա 2012 թվականի Մայիսին, Քյոլնում գործող հայկական եկեղեցում ճաշի է հրավիրում Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավնի Կարսլիողլուն, որը 2001-2004-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսն է եղել Բաթումում, ապա 2007-2008-ին Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում: Որտեղ էլ հենց Կարսլիօղլին ապրել է իր հայատյացության աստեղային ժամերը. «Թուրքիան սիրում ու հավատարիմ է Ադրբեջանին, ձեզ համար մենք հայերի առաջ փակեցինք պետական սահմանները, ինչի պատճառով այսօր ընդգրկված չենք Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկում», «Քաղաքական ու տնտեսական ոլորտներում մեր երկրներն անբաժան են, բայց այսուհետ դրանք պետք է օգտագործել ընդհանուր հակառակորդներին հաղթելու համար», «Դուք Ղարաբաղում պատերազմ սկսեք ու կտեսնեք, թե ինչպես կփոթորկի Թուրքիան» ու էսպես բազմաթիվ անբռնազբոս պաթոսներ: Դե իսկ արքեպիսկոպոս Բեգչյանն էլ, որպես լուրջ բիզնեսմեն, դիվանագետ ու ցեխավիկ, մարդկանց հետ հաց կիսելուց առաջ տեսնում է նախ իր ”քյարը”, այնուհետև կշռադատում բարոյականության կամ ինքնասիրության սկզբունքայինությունը: Անտեսելով ”կակոյ նի բուձ” ցեղասպանության հարց, ազգի արյուն կամ արժանապատվություն, մտերմիկ զրույցի է բռնվում վերոնշված դեսպանի հետ, ահա զրույցից հատվածներ.
Դեսպան. ”Մենք պետք է ընդունենք, որ աշխարհը փոխվում է, իհարկե շատ ցավալի բաներ կան, որ կարող ենք մեկս միուսին պատմել, սակայն հիմա պետք է առաջ նայել ու աշխատել հաջորդ սերունդների համար”:
Բեգչյանը համաձայնում է գլխի շարժումով: Փաստորեն Քյոլնում, հայկական եկեղեցու առջև, Թուրքիայի դեսպանը կատարում է ցեղասպանություն, իսկ հայ եկեղեցականը համաձայնվում է, քանզի ըստ ցեղասպանագետների, ցեղասպանությունը բաժանվում է փուլերի և ուրանալը՝ դա ցեղասպանության վերջին և ավարտական փուլն է:
Մեկ այլ մեջերում.”Ալևիտները, սունիները, հայերը հավատացյալ թե անհավատ, բոլորը պատկանում են մեզ…նաև դուք եք պատկանում մեզ…”
Բեգչյանը ժպտում է: Երևի արդեն պատկերացնում է իրեն Պոլսում, թիկնած պատրիարքարանում կամ Բոսֆորի ափերին ճեմելիս…
Ու էսպես տասնյակ փիլիսոփայական մտքեր է արտահայտում թուրքիո ”Էմանուել Կանտը” հումանիզմի, հայ և թուրք ժողովւորդների մերձեցման ու աշխարհի մասին, արժանանալով Բեգչյանի գլխավորությամբ, ներկա հայերի սեթևեթ հիացմունքին, ինչպես նաև թուրք լրագրողների ֆոտոխցիկների կայծակնային լույսերին, որոնք եկել էին դեսպանի հետ միասին:
Այնուհետև Կարսլիողլուն և Բեգչյանողլին զարկում են բաժակ, խմում հայկական կոնյակ և դեսպանը գրանցվում է եկեղեցու մատյանում, որպես պատվավոր հյուր:
Ոչինչ չի փոխվել, ամենը նույն է: Գրիգոր Զոհրաբը Թալեաթի հետ նառդի է խաղում:
Թուրքիայի դեսպանի հետ հանդիպումից օրեր անց, Բեգչյանը ուղևորվում է Թուրքիա, երևի իրա ”պապաների” դեմ անձնապես ներկայանալու…

”Տականքը հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա ներքին թշնամին է` լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ` որպես հայ և զզվելի` որպես մարդ. հայության հանդեպ ոչ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: Նա ազգային պատկանելիություն չունի, և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն, որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի ճանաչում և առաջնորդվում է ,,որտեղ հաց, այնտեղ կաց,, սկզբունքով:”  Գ.Նժդեհ

 

Աղբյուր` Հովմարե-Art Blog

P.S.
աղբյուրները.

 

A1plus

Azg.am

Hay-society.de

Tert.am



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին