▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես նրանք հաղթահարեցին ճահիճը

Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո խոր անհուսություն համակեց նրանց, և երկիրը գլորվում էր անորոշության վիհը: Ազգի և երկրի ճակատագրով մտահոգ ինտելեկտուալ որոշ շրջանակներ նախաձեռնեցին մի շարժում, որը նպատակ ուներ նախ կասեցնել երկրի ետընթացը թե’ տնտեսական, թե’ բարոյահոգեբանական առումով, և ապա երաշխավորել միաժամանակ և’ ազգի վերածնունդ, և’ նորացում:

Իրենց առջև դրված դժվարին այս խնդիրները լուծելու համար նրանք փորձարկեցին խորապես մշակված մի մեխանիզմ, որի էությունը հետևյալն էր. որևէ հանրության գիտակցության արմատական և արտառոց վերափոխում ապահովելու համար հարկավոր է`

- այդ հանրության պատմության էջերի վրայով ետ գնալ` մինչև նրա կյանքի հերոսական մի դրվագը (ցանկալի է` ամենահերոսականը)

- պարզել, թե արժեքային ի՞նչ համակարգ ունենալն է ապահովել հերոսական այդ շրջանը,

- մշակել և կիրառել հանրային գիտակցության վրա ազդելու յուրահատուկ համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերակենդանացնել արժեքային հին համակարգը և այն կրող մարդուն:

Ա. Պեպանյան «Կոնսերվատիվ հեղափոխություն», Երևան, 2007 թ:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին