▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես «քցեցին» Ծառուկյանին

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է՝ իր վրա վերցնելով Ծառուկյանին պաշտպանելու առաքելությունը: Թե ումի՞ց կամ ինչո՞ւ է նա պաշտպանական գործառույթներ ստանձնել, պարզ չէ, միգուցե իր շնորհակալությունն է հայտնում Ծառուկյանին՝ տևական ժամանակ իրեն ֆինանսավորելու ու «դրսում չթողելու» համար:


Իսագուլյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «ամենածանր պահին Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆին Ծառուկյանին մենակ են թողել»: Թերևս սրանով Իսագուլյանը նաև ընդգծում է իր «նվիրվածությունն ու սկզբունքայնությունը», ով այսքան պատմություններից հետո ևս մեծ առաքելությունէ ստանձնել:

 

Ինչ վերաբերում է Ծառուկյանի միայնությանը, ապա Ծառուկյանը միայնակ էր իսկզբանե: Ինչի ո՞ւմ համար էր անակնկալ Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆու վարքագիծը, ինչի ո՞վ չգիտեր, որ օրըմեջ Ծառուկյանի հետ հանդիպողները քաղաքական դաշտում գրեթե զրոյական դերակատարություն ունեցող դեմքեր և ուժեր էին: Այս մասին երևի թե միայն Ծառուկյանը չգիտեր, ով գնում էր մի ճանապարհով, որը ոչ մի լավ բան նրան ու նրա կողմնակիցներին չէր խոստանում:

 

Ու այստեղ հարցը նրանում չէր, թե մայդան կլինի, թե մեկ այլ իրադարձություն, խնդիրը նրանում էր, որ Ծառուկյանն ինքնը լավ չէր պատկերացնում, թե ուր է գնում և ինչ է դա իրեն տալու:
Եթե ամեն թափթուկ իրեն մամուլի ակումբ է նետում կամ մի քնաի լրատվամիջոցի ինտերվյու տալիս և խոսում «վեհ գաղափարներից» դա դեռ չի նշանակում, որ կարելի է ցանկությունները որպես իրականություն ընդունել:

 

Այս պատմության մեջ իրական «քցվածը» Ծառուկյանն է, ում «քցեցին» որպես «համախոհներ» ու «խորհրդատուներ» ներկայացողները:

 

 

Հայկ Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին