▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես սիրիահայ Կարոն կտրեց Սերժ Սարգսյանի և Բաշար Ասադի եղբոր մազերը

«Արմենպրես»-ը գրում է. Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող փոքրիկ վարսավիրանոցում են աշխատում սիրիահայ վարսավիրներ Կարո եւ Հովիկ Թավոյանները: Սիրիայում այս անունները մեծ հռչակ եւ հարգանք են վայելում ոչ միայն սիրիահայերի, այլեւ արաբների շրջանում: Նրանք Սիրիայի ամենահայտնի վարսավիրներն են ու վայելել են շրջապատի հարգանքը: Թավոյանների ընտանիքում վարսավիրությունն ավանդական զբաղմունք է. վարսավիրությամբ են զբաղվել նաեւ նրանց հայրն ու պապը: Թավոյան եղբայրներն, իհարկե, այդ հարցում հասել են վարպետության ամենաբարձր մակարդակի: Եղբայրները սպասարկել են Սիրիայում ամենաբարձր խավի անձանց. այդ թվում ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբորը` Բասել Ասադին:

 «1979 թվականն էր: 17 տարեկան էի ու պետք է զորակոչվեի բանակ: Ընդհանուր զորքի պատասխանատուի ազգականն իմ հաճախորդն էր, եւ ես մեկնեցի Դամասկոս, որպեսզի զինվորական ծառայության հարցերը քննարկեմ: Այդ ընթացքում բարեկամացա ընդհանուր զորքի պատասխանատուի եւ նրա որդիների հետ: Նրանց մազերը կտրեցի եւ նրանք շատ հավանեցին: Մինչ ես Դամասկոսում էի, նրանց հաճախ էր հյուրընկալվում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբայրը` Բասել Ասադը եւ մեկ օր էլ ծանոթներս ինձ առաջարկեցին կտրել Բասել Ասադի մազերը: Դա իհարկե մեծ պատիվ էր, քանի որ Բասելին Սիրիայ ում շատ էին հարգում եւ եթե նա չզոհվեր, հաստատ կդառնար Սիրիայի հաջորդ նախագահը: Բասելը շատ ազնիվ մարդ էր, հարգանքով, խելացի: Ընդհանրապես, Ասադները լավ մարդիկ են, հայասեր եւ հարգանքով են վերաբերվում հայերին»,- պատմում է Կարոն:

Սակայն այսքանով Կարոյի հայտնի հաճախորդների մասին պատմությունները չեն ավարտվում:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին