▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանն ասել է, թե պետք է վերջ տալ զանազան «մուտիլովկաներին» . «Իրավունք»

 

Իրավունք թերթն իր  <<Բամբասանք>> խորագրի ներքո գրում է.

Ըստ ՀԱԿ-ի ներսում շրջանառվող լուրերի, մայիսի 31-ին կայացած ՀԱԿԿ վարչության նիստի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է կուսակցությունում տիրող տարաձայնություններին ու միջանձնային լարված հարաբերություններին: Ակնարկելով իր տեղակալներ Արամ Մանուկյանին ու Լևոն Զուրաբյանին, Լ.Տեր-Պետրոսյանն ասել է, թե պետք է վերջ տալ <<թիմ-թիմ>> խաղալուն և զանազան <<մուտիլովկաներին>>, քանզի ընդդիմությանը հարիր չէ նման պահվածքը և առաջարկել է <<իրար ուտել>> իշխանության գալուց հետո: Հակամարտության կողմերից Լ.Զուրաբյանը փորձել է մեկնաբանություն տալ թեմայի շուրջ, սակայն Տեր-Պետրոսյանը կտրուկ կանխել է նրան և հեգնանքով ասել. <<Սա գիտի, թե դեպուտատ է դարձել>>: Կոնգրեսականները տեղում ֆիքսել են, որ հակամարտության մեջ հաղթող դուրս եկավ Արամ Մանուկյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին