Իսպանական մաչո Էնրիկե Իգլեսիասը այնպես էր ատում իր այտի խալը, որ ի վերջո նա այն հեռացրեց:
Երկրագնդի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը` Դևիդ Բեքհեմը, անհանգստանում է իր ձայնի պատճառով: Ժամանակին այդ պատճառով իր առաջին հանդիպումը իր ապագա կնոջ` Վիկտորիա Բեքհեմի հետ իրականացավ միայն երրորդ փորձից: Ֆուտբոլիստը պարզապես վախենում էր խոսել աղջկա հետ:
Յեն Սոմերհոլդերը իր մասին խոսում է` որպես «տխուր և տգեղ մարդու»: «Ես երբեք ինձ գեղեցիկ չեմ համարել: Ես միշտ այնքան մեծ ականջներ եմ ունեցել: Դրանց պատճառով հայրս ինձ հաճախ փղիկ էր անվանում»:
Թոմ Քրուզը պարզապես խենթանում է իր ցածր հասակի պատճառով և պատրաստ է ամեն ինչի` այդ թերությունը շտկելու համար: Մասնավորապես, նա միշտ հատուկ կոշիկ է կրում, որոնք նրան մի քանի սանտիմետրեր են ավելացնում:
Ռոբիի Ուիլյամսին անհանգստացնում է իր փորը: «Իմ ամենավառ հիշողությունը վերջին շրջանում այն է, երբ ես լողափին էի, և երկու երիտասարդ ծիծաղում էին իմ փորի վրա, քանի որ այն երկու անգամ մեծ էր իրենց փորից»:
Ջուդ Լոուն համոզված է, որ չափազանց նուրբ դիմագծերի տեր է, ինչի պատճառով իրեն առնական չեն համարում, լուրջ չեն ընդունում և համասեռամոլ են համարում: Այս մասին գրում է Արմսթար.am-ը:
72157632968159729