▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա, ինչպես նաև մեկ միլիոն դրամ Լիլիթ Հովհաննիսյանից

Օրեր առաջ ներկայացրել էինք Լիլիթ Հովհաննիսյանի նոր` «Քեզ խաբել եմ » երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը: Այսօր տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան, որը ներկայացնում ենք: Տեսահոլովակի միտքը պատկանում է Խաչիկ Եղոյանին, երաժշտության հեղինակ` Մաիկո Կաչկաչիշվիլի, խոսքերի հեղինակ`Վահրամ Պերտոսյան:

Տեղեկացնենք նաև, որ տեսահոլովակի վերջում երգչուհին  բացահայտում է նաև այն խոստացված անակնկալը, որի մասին օրեր առաջ նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: Այսպիսով, Լիլիթ Հովհաննիսյանը հայտարարում է մրցույթ բոլոր կլիպմեյքերների համար: Երգչուհու նոր տեսահոլովակը նկարահանված է կանաչ տաղավարում, ինչը թույլ կտա բոլոր գրաֆիկայի մասնագետներին, անիմատորներին, մոնտաժային աշխատանքներ իրականացնողներին իրենց երևակայության շնորհիվ նկարահանել տեսահոլովակի վերջնական տարբերակը: Ի դեպ` հաղթողը Լիլիթ Հովհաննիսյան online shop-ի կողմից կստանա մեկ միլիոն դրամ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին