▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Իրինա Ալեգրովա`«Шайбу, шайбу!»

Ռուսական շոու բիզնեսի շատ ներկայացուցչներ որոշել են աջակցել հոկեյի իրենց օլիմպիական հավաքականին: Այս անգամ հոկեյի թիմին որոշել է իր երգով աջակցել Իրինա Ալեգրովան: Երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակում նկարահանվել են հոկեյի ազգային հավաքականի աստղերը: Երգը կոչվում է «Шайбу, шайбу!»:

«Տեսահոլովակում նկարահանվել են հոկեյի տարբեր սերունդների բոլոր աստղերը: Իվան Բոգրամովը, ով երգի հեղինակն է, ինձ տեղեկացրեց այդ մտահղացման մասին, և ես էլ տվեցի իմ համաձայնությունը: Մենք այդ որոշման մասին հայտնեցինք արդեն հոկեյի ֆեդերացիային: Ֆեդերացիայի անդամները հավանության արժանացրեցին որոշումը, և մնում էր միայն, որ մենք կարողանայինք գտնել պահը և բոլորին հավաքեինք միասին: Եվ այդ պահը եղավ 2012թ-ի դեկտեմբեր ամիսը»,- պատմել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու 2014թ-ի փետրվարի 7-ին, քաղաք Սոչիում:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին