▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութեր՝ ոստիկանների առանձնակի դաժանություններից Երևանում և Տավուշում

Ազատամուտ-Իջևան ճանապարհից առանձնակի դաժանությամբ բերման է ենթարկվել մեկ քաղաքացի, փորձել են բերման ենթարկել նաև «ՆյուԴեյ» լրատվականի օպերատորին։ Քաղաքացու գտնվելու վայրը այս պահին դեռ հայտնի չէ։

Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված անձանց կողմից բերման ենթարկվածը գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է՝ Վահագնը, փորձել են բերման ենթարկել նաև «ՆյուԴեյ» լրատվականի օպերատորին։ «Միհրան Մախսուդյանի տղայի մեքենայում էինք՝ խնդրեցինք մեզ Իջևան տանել, ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցրեց և մեքենայի կանգնելուց հետո Ոստիկանության 6-րդ վարչության տղաները՝ դիմակավորված, Մախսուդյանի տղային ու իմ օպերատորին փորձեցին տանել, բայց օպերատորին թողեցին»։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասել է կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանը։

«Մենք Մախսուդյանի տղայի մեքենայի մեջ էինք, խնդրել էինք մեզ Իջևան իջեցնել. իրեն տարան»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ այս ամենը տեղի է ունեցել Իջևան-Կիրանց ճանապարհին։

***

Գերլարված վիճակ՝ Երևանի կենտրնում։

***

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին