«Հրապարակը» գրում է, թե տեւական ժամանակ է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարինը Հայաստանում չէ: Նա իր ընկերոջ` Լեւոն Բաղրամյանի հետ մեկնել է ԱՄՆ: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանություն տարվելու նկարահանումը կատարել է նրա հետ ոստիկանություն բերման ենթարկված Լեւոնը, որը ժամանակավորապես թողել էր Պետդեպում իր աշխատանքը եւ հետընտրական ողջ ընթացքում Կարինի կողքին էր: Հիշեցնենք, որ Կարինը միակ մարդն էր, որին լսում եւ որի հետ իր անելիքների, առավել ստույգ` «չանելիքների» մասին կիսվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրին Հովհաննիսյաններին մոտ կանգնած մեր աղբյուրները, Կարինն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել ոչ միայն նախագահական ընտրություններում հոր կողքին լինելու, այլեւ հայաստանյան «հեղափոխության», այդ օրերի անցքերի մասին գիրք գրելու համար: Երբ կլինի գիրքը՝ չգիտեն, սակայն Կարինը մի քանի օրից՝ մայիսի 20-ին, կրկին կվերադառնա Հայաստան:
Տեւական ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին Հայաստանում չէ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet